Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև
11 փետրվարի, 2026Փետրվարի 11-ին Վիլնյուսում Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի գլխավորությամբ:
Երկուստեք ընդգծելով Հայաստանի և Լիտվայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ ոլորտային փոխշահավետ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է տնտեսական, պաշտպանության, կիբերանվտանգության, գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացումը:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ քննարկելով այս ուղղությամբ երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները և Լիտվայի՝ Հայաստանին հնարավոր աջակցությունը: Կարևորվել է Հայաստան-Նորդիկ-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության շարունակականությունը և հետագա խորացումը:
Քննարկվել են 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները: