Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
04 փետրվարի, 2026Փետրվարի 4-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարմեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին:
Դեսպան Բաղդասարյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների առաջմղման, նոր նախաձեռնությունների իրականացման հարցում:
Նախագահ Աունը հաջողություն մաղթեց դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր լիարժեք պատրաստակամությունը: