ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽԽՎ նախորդ նախագահի հետ
29 հունվարի, 2026Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։
Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: