ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումն «Աշխարհաքաղաքականություն և անվտանգային հետազոտություններ» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի հետ

28 հունվարի, 2026

Հունվարի 28-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լիտվայի առաջատար «Աշխարհաքաղաքականություն և անվտանգային հետազոտություններ» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն Լինաս Կոյալայի հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ, ընդգծել են միջազգային արդյունավետ փոխգործակցության և ջանքերի համադրման կարևորությունը տարբեր տարածաշրջաններում անվտանգային մարտահրավերների հասցեագրման համար: 

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված ծրագերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում առանձնանշելով «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը: 

Զրուցակիցները քննարկել են նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի և ուղեղային կենտրոնի միջև համագործակցության հնարավորությունները:

Տպել էջը