Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև

27 հունվարի, 2026

Հունվարի 27֊ին Երևանում տեղի են ունեցել երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Կատարի Պետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Ահմադ Հուսեյն Ալ-Համադիի գլխավորությամբ:

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև ակտիվացող երկկողմ քաղաքական հարաբերություններին՝ այս համատեքստում ընդգծելով բարձրաստիճան փոխայցերի կարևորությունը: Ընդգծվել է տնտեսական, այդ թվում՝ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում առարկայական նախագծեր իրականացնելու փոխադարձ հետաքրքրությունը: Քննարկվել է նաև երկու պետությունների միջև ընդլայնվող մշակութային և կրթական համագործակցությունը:

Խորհրդակցությունների ընթացքում Վահան Կոստանյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ընթացող գործընթացները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեսքստում վերջին զարգացումները:

Անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում առկա իրավիճակին, ընդգծվել է բազմակողմ հարթակներում առկա արդյունավետ համագործակցության ընդլայնման և շարունակական փոխաջակցության կարևորությունը:

Տպել էջը