ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնի տնօրենի հետ

26 հունվարի, 2026

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի առաջատար «Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոն» ուղեղային կենտրոնի տնօրեն Կրիստի Ռայկի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքներով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը, «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը, ընդգծել է վերջինիս, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը նոր տնտեսական հնարավորությունների զարգացման համատեքստում:

Կողմերը քննարկել են նաև կենտրոնի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

Տպել էջը