ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումն Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրենի հետ

26 հունվարի, 2026

Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և  Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով:

Տպել էջը