ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

21 հունվարի, 2026

Հունվարի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Մեքսիկայի պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Մեքսիկայի հետ հարաբերությունները խորացնելու հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Մեքսիկայի միջև քաղաքական երկխոսության, տնտեսական, մշակութային, կրթական կապերի, միջխորհրդարանական համագործակցության  և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի: Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր տնտեսական հնարավորությունները:

Տպել էջը