ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակության հետ
14 հունվարի, 2026Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ» նախագծի, էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերության բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման արդյունավետությունը, մասնավորապես` հանդիպման նախօրեին` 2026թ. հունվարի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքներով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման շրջանակի հրապարակումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ հանձնառությունը՝ ուղղված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակականության ապահովմանը: