ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարի հանդիպումը Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրենի հետ

10 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և  Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները: Կողմերն ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ նախաձեռնությունների ու ուսումնական ծրագրերի միջոցով: 

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել նաև «Երևանյան երկխոսություն» համաժողովի կարևորությունը և այս համատեքստում հետագա փոխգործակցության հնարավորությունները:

Տպել էջը