Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

04 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի  Եվրոպայի և ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։ 

Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

 
Տպել էջը