ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչին
27 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկա օրակարգը և զարգացման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» 1325 բանաձևի, ինչպես նաև ՀՀ գործողությունների երրորդ ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է բռնի տեղահանված կանանց կարիքների հասցեագրման կարևորությունը:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման ուղղությամբ: