Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

21 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ դեսպան Դիմա Հադդադին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ 

Հավատարմագրերի պատճենի հանձնմանը հաջորդած քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը շնորհավորել է Լիբանանի դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիբանանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

 

Տպել էջը