Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալին

18 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմե Ժիրուին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ 

Հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների պատմական սերտ կապերին, ընդգծվել է տնտեսական համագործակցության և երկու բարեկամական երկրների միջև շփումների առավել ակտիվացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել են այս տարի ավելի վաղ Ադիս Աբեբայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Տպել էջը