Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

14 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 14-ին Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: 

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հուշահամալիրի» մոտ։ Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:

Տպել էջը