Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում
10 նոյեմբերի, 2025Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը որոշում է կայացրել ընդգրկել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի՝ Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի (1927թ․) 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում:
1998թ. ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական տարեթիվ: