ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարի հետ
07 նոյեմբերի, 2025Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին, ով Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են տարբեր ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։