ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի պետության ԱԳ պետնախարարի հետ

05 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 4-ին, Դոհայում ընթացող Սոցիալական զարգացման երկրորդ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության ԱԳ պետնախարար Մուհամմադ Ալ-Խուլեյֆիի հետ:

Կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել Հայաստանի և Կատարի միջև զարգացող երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացվող  տնտեսական նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը և Մուհամմադ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Պաղեստինում և Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ: Երկուստեք բարձր է գնահատվել տարածաշրջանի անվտանգության պահպանման համատեքստում Կատարի միջնորդական ջանքերը:

Տպել էջը