«Միջազգային մարդասիրական իրավունքը դիվանագիտական համատեքստում» խորագրով երկօրյա աշխատաժողով

03 նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 3-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «Միջազգային մարդասիրական իրավունքը դիվանագիտական համատեքստում» խորագրով երկօրյա աշխատաժողովը:

Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլ Նասեն:

Ծրագրի հիմնական նպատակը միջազգային հումանիտար իրավունքի գործառնական շրջանակի և ԿԽՄԿ մանդատի ուսումնասիրությունն է, ինչպես նաև դրա կարևորության ընդգծումը դիվանագիտական անձնակազմի համար:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների արդի հիմնախնդիրներին, այդ թվում՝ հումանիտար իրավունքի ոլորտում ՀՀ կողմից ձեռնարկվող քայլերին և ԿԽՄԿ հետ համագործակցությանը:

Աշխատաժողովին ներկա են գտնվել ոլորտի միջազգային փորձագետներ և ՀՀ ԱԳ նախարարության աշխատակիցներ: 

Տպել էջը