ՀՀ ԱԳ նախարարի և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարի հանդիպումը

28 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: 

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման: 

Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ՝ կարևորելով շարունակական ջանքերը Կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ներկայիս պայմաններում ընձեռվող հնարավորություններին:

 
Տպել էջը