ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի գործադիր տնօրենի հետ

24 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 23-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի  գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։

Զրուցակիցները քննարկել են կանանց առաջնորդության խթանման հարցեր՝ անդրադառնալով նաև այդ ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։  

Երկուստեք ընդգծվել է  հետհակամարտային  պայմաններում հասարակությունների միջև հաշտեցման և խաղաղության ամրապնդման գործընթացում կանանց կարևոր դերակատարումը։

Տպել էջը