ՀՀ արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության վերաբերյալ բանախոսությունների շարք բուհերում

23 հոկտեմբերի, 2025

ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մի շարք բուհերում ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի են ունեցել ուսանողների հետ հանդիպում-բանախոսություններ:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բանախոսությամբ է հանդես եկել Ռուս-հայկական համալսարանում: 

Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ  «Միջազգային հարաբերություններ»,  «Իրավագիտություն»,  «Արևելագիտություն» ֆակուլտետների, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը: 

Հանգամանալից ներկայացվել է դիվանագիտական ծառայության կարևորությունն ու առանձնահատկությունները: Առանձնակի շեշտվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության  համակարգում ներկայումս առկա դիվանագիտական թափուր պաշտոնները համալրելու միջոցով աշխատանքի անցնելու հնարավորությունները:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ ԱԳ նախարարի տեղակալը և ԱԳՆ գերատեսչության գլխավոր քարտուղարն  անդրադարձ են կատարել ՀՀ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ առաջնահերթություններին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, գործընկեր երկրների հետ հարաբերություններին, բազմակողմ հարթակներում տարվող աշխատանքներին:

Տպել էջը