ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ

22 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 22-ին Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ «TRIPP ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։

Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր աջակցությունն է հայտնել  խաղաղության օրակարգին և ՖՄԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ  իրականացվող ծրագրերին։ 

 

Տպել էջը