Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը
20 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։
Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։
Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով ձևավորված օրակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, դիմակայունության խթանման հարցում Հայաստանի և Լիտվայի շարունակական համագործակցության փոխշահավետությունը։