Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

20 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրեին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։ 

 
Տպել էջը