ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Ֆիլիպինների ԱԳ նախարարի տեղակալ Չարլզ Խոսեի հետ

16 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 16-ին Կամպալայում՝ Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ֆիլիպինների ԱԳ նախարարի՝ բազմակողմ և միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Չարլզ Խոսեի հետ:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել խորացնելու բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆիլիպինների միջև առկա սերտ համագործակցությունը: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ ընգծել են Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում ձևավորված դրական փոխգործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները: Անդրադառնալով տարածաշրջանում ապաշրջափակման կարևորությանը` ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) վերաբերյալ:

Տպել էջը