ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի հետ

13 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ: 

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարուստ օրակարգը: Կողմերը շեշտել են տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը: 

Դավիթ Կարապետյանը և  Սայիդ Խաթիբզադեն քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները՝ անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» համաժողովների շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Տպել էջը