Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը
08 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 8-ին Դուշանբեում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆարրուխ Շարիֆզոդայի հետ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, քննարկվել են բարձր մակարդակի շփումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել փոխգործակցությանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, ինչպես նաև հաղորդակցության, առևտրի և մշակույթի ոլորտներում։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել դիվանագիտական շփումները և ոլորտային փոխգործակցությունը՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների հետագա խորացման և ամրապնդման նպատակով: