Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների վերաբերյալ

07 հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 6-ին Աստանայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի գլխավորությամբ կայացել են քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև:

Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առաջիկա միջոցառումների և փոխայցերի օրակարգը, փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ շփումների և փոխգործակցության շարունակականության վերաբերյալ՝ Հայաստանի  և Ղազախստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:

Տպել էջը