Հայաստանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահի օգնականի, ԱԳ նախկին նախարարի հետ
03 հոկտեմբերի, 2025Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:
Նախարար Միրզոյանը Մուրատ Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամությունը։