ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենի հետ

01 հոկտեմբերի, 2025

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է  Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Ռաֆալ Վիշնևսկիին: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ ընդգծելով պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ համագործակցության զարգացման կարևորությունը: Շեշտվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և  Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև փոխգործակցության հարցում առկա մեծ ներուժը: 

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությւոնների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը: Առանձնանշվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող TRIPP նախագծի կյանքի կոչմամբ տարածաշրջանում բացվող հնարավորությունները:  

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

Տպել էջը