ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի» տնօրենի հետ

30 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 30-ին, Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է  «Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ» առաջատար ուղեղային կենտրոնի տնօրեն Յարոսլավ Ցվեյկ-Կարպովիչին: 

Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով տարածաշրաջնում խաղաղության և կայունության հաստատման համատեքստում դրանց կարևորությունը, անդրադարձ է կատարել TRIPP նախագծին՝ որպես  Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի: 

Քննարկվել են տարբեր ձևաչափերում համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այս ուղղությամբ փոխգործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

Տպել էջը