ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ

29 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները  մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ 

Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում  քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։

 
Տպել էջը