ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

29 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ կապերին և ընդգծվել է ներկա փուլում երկու երկրների միջև փոխադարձ ակտիվ շփումների, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների  կարևորությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձ են կատարել առկա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: 

Տպել էջը