ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Օփփորթյունիթի» արտաքին հարաբերությունների ինստիտուտի համահիմնադրի հետ

29 սեպտեմբերի, 2025

Սեպտեբերի 29-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանականերում, ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է  «Օփփորթյունիթի» արտաքին  հարաբերությունների ինստիտուտի համահիմնադիր Մալգորզատա Սամոյեդնիի հետ: 

Դավիթ Կարապետյանը ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակների իրականացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման կարևորությունը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, ներառյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա շրջանակներում TRIPP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքները։

Քննարկվել է նաև Ինստիտուտի հետ համագործակցությունը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում: 

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները՝ միտված համագործակցության խորացմանը և երկկողմ ու բազմակողմ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը:

Տպել էջը