ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Միջազգային հարաբերությունների կենտրոնի» նախագահի հետ
29 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 29-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Լեհաստանում գործող «Միջազգային հարաբերությունների կենտրոնի» նախագահ Մալգորզատա Բոնիկովսկայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հնարավոր ուղիները, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում փոխգործակցության հեռանկարները։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ուղեղային կենտրոնի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և այս համատեքստում Հայաստանի՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության տեսլականի շուրջ, անդրադարձ են կատարել TRIPP նախագծին՝ որպես Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևոր բաղադրիչի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին, եվրոպական անվտանգային միջավայրին, տարածաշրջանային և միջազգային կարևորություն ներկայացնող այլ հարցերի: