Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը

29 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 29-ին Վարշավայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ։

Արարատ Միրզոյանը և Անդրիյ Սիբիհան քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։  Ընդգծվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել առկա իրավիճակի շուրջ։

Տպել էջը