Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարներիի հանդիպումը
26 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:
Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։