Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարների հանդիպումը

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։

Զրուցակիցներն, անդրադառնալով Հայաստանի և Շվեյցարիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությանն, ընդգծել են, որ այն ամուր հիմք է ստեղծում տարբեր հարթակներում փոխգործակցության համար, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության շրջանակներում։ 

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի և հիմնարար սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի հարցերի։

Տպել էջը