ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում:

Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր, մասնավորապես Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաև Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները: 

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաև հումանիտար հարցերի կարգավորմանը։ 

Տպել էջը