Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը

24 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ և քննարկել կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ-ն մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ TRIPP-ի կյանքի կոչման միջոցով։

Տպել էջը