Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն
23 սեպտեմբերի, 20252025 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպում:
Կառուցելով ս.թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթաժողովի արդյունքների վրա՝ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։
Նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։