ՀՀ ԱԳ նախարարն այցելել է ՔԶԱԿ Քիմիայի տեխնոլոգիաների կենտրոն
18 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 18-ին Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է նաև ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն:
Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ լաբորատորիայում և փորձագիտական հետազոտությունների նորարարական հնարավորություններին։
Կազմակերպված շրջայցի ընթացքում կենտոնի տնօրենը և ոլորտային պատասխանատուները ներկայացրել են ՔԶԱԿ մանդատի շրջանակներում կենտրոնի կողմից իրականացվող նախաձեռնությունները, ժամանակակից միտումներին համահունչ աշխատանքի առանձնահատկությունները։