ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

15 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա խթանման հնարավորությունների շուրջ, ինչի համատեքստում ընդգծվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների և համապատասխանաբար տարածաշրջանում հաստատված խաղաղության և հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը:

Հայ-ղազախական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արարատ Միրզոյանը դեսպան Իմանբաևին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը։

 
Տպել էջը