Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնելու անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։

 

Տպել էջը