ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին է հանձնել վերջիններիս ավարտական վկայականները
11 սեպտեմբերի, 2025Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-2025թթ. դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացի ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Շնորհավորելով Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին դասընթացն ավարտելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորել է դիվանագիտական կրթության և մասնագիտական պատրաստվածության դերն արտաքին քաղաքականության ոլորտում և մաղթել նրանց հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ:
Միջոցառման ավարտին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը շրջանավարտներին է հանձնել վերջիններիս ավարտական վկայականները: