ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի մասնակցությունը «Բլեդի ռազմավարական համաժողովի» շրջանակներում անցկացվող պանելային քննարկմանը

03 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և բանախոսել է «Բլեդի ռազմավարական համաժողովի» շրջանակներում անցկացվող «Նույն ընկերներ, այլ խաղ. Ինչպե՞ս են ԵՄ հին դաշինքները հարմարվում նոր աշխարհաքաղաքական իրականությանը» խորագրով պանելային քննարկմանը։

Իր ելույթում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը  անդրադարձել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունմանը՝ այս համատեքստում ընդգծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ գործնական քայլերի իրականացման կարևորությանը:

Տպել էջը