ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության տնօրենի հետ

02 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել գերմանական հետազոտական կազմակերպություններից մեկի՝ «Բեռլինի եվրոպական ակադեմիայի» տնօրեն Քրիստիան Ջոհաննի հետ:

Կազմակեպությունը մասնագիտացված է երիտասարդ դիվանագետների, հանրային ծառայողների վերապատրաստման ու մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ու «Բեռլինի եվրոպական ակադեմիա» կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները քննարկելու շուրջ:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» ամենամյա համաժողովի վերաբերյալ տեղեկատվություն և առաջարկել ներգրավվածություն ունենալ գալիք տարիների համաժողովներում:

Տպել էջը