ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կատարի Պետության պետնախարարի հետ

02 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Խուլեյֆիի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային ծրագրերի իրականացմանն ու դրանց խրախուսման հնարավորություններին։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Կատարի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ ընգծելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։

Տպել էջը