ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հանդիպումը «Վարշավայի անվտանգության համաժողովի» ղեկավար Կատարժինա Պիսարսկայի հետ

01 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 1-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Վարշավայի անվտանգության համաժողովի ղեկավար Կատարժինա Պիսարսկայի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» և «Վարշավայի անվտանգության ֆորում» ամենամյա համաժողովների միջև համագործակցության խորացման ուղղությամբ:

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրների փորձագիտական համայնքների միջև ավելի լայն համագործակցության շրջանակ ստեղծելու հնարավորությունները և համատեղ մի շարք միջոցառումներ իրականացնելու հեռանկարները:

Տպել էջը